Ստամբուլում ավարտվել են Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փոխարտգործնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում՝ Իրանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Խորհրդակցությունները տևել են մոտ երեքուկես ժամ։
Իրանը ներկայացրել են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։
«Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն ու միջուկային հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները: Լուրջ քննադատության ենթարկելով մեր ժողովրդի դեմ վերջերս տեղի ունեցած ագրեսիվ պատերազմի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ մենք պարզաբանել ենք մեր սկզբունքային դիրքորոշումները, այդ թվում՝ այսպես կոչված անհապաղ արձագանքման մեխանիզմի վերաբերյալ։ Երկու կողմերն էլ հանդիպմանը ներկայացել էին կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտները քննարկվել են։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- իր «X»-ի էջում գրել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին