BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Միխայիլ Տարասենկոն երեքշաբթի օրը՝ հուլիսի 22-ին, մասնակցել է 11 քվեարկության, երբ պալատն ընդունել է ինտերնետում ծայրահեղական նյութեր որոնելու համար տուգանքներ սահմանելու մասին օրենքը: Նույն օրը հայտնի է դարձել Տարասենկոյի մահվան մասին։
Վիճահարույց նախագծի ընդունումից անմիջապես հետո պատգամավորի մահվան մասին հայտնել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Վերջին անգամ նա կոճակը սեղմել է ժամը 13: 40-ին, արդեն մեկ ժամ անց Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Միխայիլ Տարասենկոն մահացել է և առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:
Տարասենկոն չի քվեարկել ծայրահեղական նյութերի որոնման մասին օրենքի օգտին: Սակայն, պատգամավորի անձնական քարտից երևում է, որ մահվան օրը նա պաշտպանել է «Ջրային տարածքների մասին կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին» օրենքը և միանգամից երեք ընթերցմամբ քվեարկել օրինագծի օգտին, որը թույլ է տվել զոհված զինծառայողների կանանց օգտագործել նրենց տրանսպորտային միջոցները մինչև ժառանգության մեջ մտնելը:
Պարբերականը հաղորդում է, որ նմանատիպ դեպքեր նախկինում էլ են եղել։ Նախկինում նման դեպքերը Պետդումայում բացատրել էին, որ հիվանդության պատճառով նիստը բաց թողնող պատգամավորները գործընկերներին փոխանցում են իրենց քվեարկության քարտը, և նրանք քվեարկում են նրանց օգտին:
BBC-ն գրում է, որ հավանաբար նույնը տեղի է ունեցել Տարասենկոյի հետ, բայց ծայրահեղական նյութերի որոնման մասին օրենքի երրորդ ընթերցման ժամանակ նրա մահվան լուրը, ըստ երևույթին, հասել է Դումա, ուստի այնտեղ նրա անունցի արդեն չեն քվեարկել: