Միջազգային

Վիետնամում նավ է խորտակվել․ զոհվել է 34 զբոսաշրջիկ

Վիետնամի Հալոնգ ծոցում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող «Wonder Sea» նավը։ Նավում գտնվել է 48 զբոսաշրջիկ և անձնակազմի 5 անգամ։ 

Զոհվել է առնվազն 34 մարդ, 11-ը՝ փրկվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ նավը խորտակվել է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։