Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ռեփեր Դավիթ Նուրեևի հետ, ով ավելի հայտնի է Պտախա կեղծանվամբ, համատեղ երաժշտական նախագծի վրա աշխատանքի մասին:
«Սա իսկապես համագործակցություն է Պտախայի հետ: Երկու շաբաթ առաջ արդեն ներկայացվել է դեմո տարբերակը»,- ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ այս ստեղծագործական համագործակցությունն իր համար անսպասելի էր, բայց օրգանական: Նա գրել է տեքստը, իսկ Պտախան կկատարի երգը։
«Ես չէի կարող պատկերացնել, քանի որ իմ տեքստերը, երաժշտական ներկայացման առումով, ավելի ավանդական են, քնարական, իսկ նա ունի ռեփ ռեչիտիվ և եզակի, շատ անհատական ոճ: Արդյոք ստացվեց, թե ոչ, կհանձնենք ձեր դատողությանը»,- ասել է Զախարովան՝ չնշելով թողարկման ամսաթիվը: