Ադրբեջանը ՌԴ դեմ փաստաթղթեր է պատրաստում`AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված միջազգային դատարաններ դիմելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ իրենց շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ռուսական կողմից ոչ մի հստակ պատասխան չեն ստանում։
«Ադրբեջանի գլխավոր դատախազը հարցումներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն ի պատասխան հնչում է միայն՝ «հետաքննությունը շարունակվում է» ձևակերպումը։ Նման դիրքորոշումն արդյունավետ չէ»,- ասել է Ալիևը։