Միջազգային

Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ

Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ։ Նման գրառում է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր միկրոբլոգում։

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Սիրիայի նախագահ ալ-Շարաան, ԱՄՆ-ի աջակցությամբ, Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ համաձայնության են եկել, ինչը ողջունել են Թուրքիան, Հորդանանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ։

Մենք կոչ ենք անում բոլոր դրուզներին, բեդվիներին, սուննիներին և փոքրամասնություններին զենքերը վայր դնել և օգնել խաղաղ, միասնական Սիրիայի կառուցմանը», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ տեղի ունեցան բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր ուղարկեց, իսկ Իսրայելը պաշտպանեց դրուզ համայնքին և հարվածներ հասցրեց Դամասկոսին։