Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե Երևանը շարունակի փակ պահել «Զանգեզուրի միջանցքը», ապա վտանգում է հայտնվել ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, և տարանցիկ ճանապարհներ ավելի շահավետ ուղղություն են դառնում։
Նա հավելել է, որ հաջորդ տարվա գարնանն Ադրբեջանը կավարտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսված երկաթուղու իր հատվածի շինարարությունը։