ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է», - ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։
Նրարա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։