Միջազգային

Փաշինյանի հետ զրույցում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

Մենք միջազգային իրավունքին նվիրված ենք, բայց Իրանի ժողովրդի իրավունքներից զրկվելու պահանջի կամ ճնշման առաջ չենք կոտրվելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։ 

Փեզեշքիանն ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

«Այն պայմաններում, երբ Իրանը, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հսկողության ներքո, բազմիցս ապացուցել է իր միջուկային գործունեության խաղաղ բնույթը և ընդգծել միջուկային զենքի արտադրության արգելքը, մեր երկրի միջուկային ծրագիրը դատելու հիմքում ընկած էին կեղծ մեղադրանքներ, հորինված տեղեկատվություն և լրատվամիջոցների քարոզչություն»,- ասել է նա։