Միջազգային

Իսրայելի միջամտությունն անընդունելի է․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան Շեյբանիին հայտնել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է նպաստել խաղաղության վերականգնմանը։

Արտգործնախարարության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Շեյբանիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարավում տիրող իրավիճակը։

Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է զարգացումներին և նշել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանը և ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Իսրայելի միջամտությունն իրադարձություններին անընդունելի է։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պետք է վերջ դնի տարածաշրջանային կայունությանը և սիրիացի ժողովրդի ապագային սպառնացող գործողություններին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։