Խորը վերլուծություն չի պահանջվում հասկանալու համար, որ այդ վտանգը ոչ մի տեղ չի վերացել։ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» անում է ամեն բան, որպեսզի Ուկրաինայի հարցը ամբողջությամբ դնի Եվրոպայի ուսերին՝ փորձելով միաժամանակ երկու նապաստակ որսալ՝ քանդել և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը, – այս մասին «Վրացական երազանք» կուսակցության նախագահը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքով, այս ծրագրում Վրաստանում երկրորդ ռազմաճակատ բացելու անհրաժեշտությունը նույնքան արդիական է, որքան պատերազմի սկզբում։
Նրա կարծիքով, այս ծանր պայմաններում պահանջվում է առավելագույն զգուշություն, որպեսզի հասարակությունը չտրվի եվրոպական բյուրոկրատիայի կողմից գործադրվող շանտաժին և սադրանքներին և չձեռնարկի այնպիսի քայլ, որը կհանգեցնի երկրի անվերապահ կործանմանը։
«Ավելին, հնարավոր է, որ այս հարցն այժմ «գլոբալ պատերազմի կուսակցության» համար նույնիսկ ավելի սկզբունքային է։ Այսօր Եվրամիության անդամ երկրների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան սուր է, որ ռազմական բախման ավարտ չի երևում, և ամեն ինչ արվում է դրա երկարաձգման համար։ «Գլոբալ պատերազմի կուսակցության» թելադրանքով այս քայլը եվրոպական երկրները վերածում է միլիտարիստական պետությունների, ինչը, մի կողմից, էլ ավելի մեծացնում է մայրցամաքում ռազմական էսկալացիայի վտանգները, իսկ մյուս կողմից՝ ռազմական ծախսերի աճը էլ ավելի կբարդացնի Եվրամիության տնտեսության վիճակը»,- հայտարարել է նա։