Միջազգային

Կիմ Չեն Ընը Լավրովի այցից հետո փակել է ռուսների համար նախատեսված հանգստավայրը

Հյուսիսային Կորեայի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտարարել է, որ Վոնսան Կալմա ափամերձ զբոսաշրջային գոտին, որը սկսել է գործել այս ամիս, ժամանակավորապես չի ընդունում օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ընդամենը մի քանի օր անց, որը խոստացել է օգնել մեծացնել զբոսաշրջային հոսքը երկիր:

Պաշտոնապես նման որոշման պատճառը չի նշվում։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, դա կարող է լինել այն պատճառով, որ հանգստավայրը դեռ ավարտված չէ: Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ամենամեծ շենքերից մեկը կարծես թե չի օգտագործվում.Մոտակայքում գրեթե մարդ չկա, իսկ տանիքի լողավազանը դեռ լցված չէ ջրով: