Միջազգային

Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ առևտրի համար պատժամիջոցային ճնշմանը

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Պեկինը նշել է, որ կողմերից որևէ մեկի համար անհնար է հաղթել առևտրային պատերազմում։ 

«Չինաստանը միշտ համարել է, որ բանակցությունները միակ հնարավոր ճանապարհն են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, և վճռականորեն դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների։ Սակագնային պատերազմում հաղթողներ չեն լինում, իսկ պարտադրանքն ու ճնշումը չեն կարողանում լուծել խնդիրը», - ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զգուշացրել էր, որ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների կենթարկվեն Ռուսաստանի հետ առևտրի շարունակման դեպքում: Նա դա բացատրել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։