2010 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, նորվեգացի ֆրիսթայլիստ Էուդուն Գրենվոլդը մահացել է կայծակի հարվածից: Այս մասին հայտնում է NRK հեռուստաալիքը՝ հղում անելով մարզիկի կնոջ՝ Քրիստին Թանդբերգ Հաուգսյաի խոսքերին։
«Այն, ինչ սկսվեց որպես հիանալի ամառային արձակուրդ, ավարտվեց կայծակը հարվածով՝ մեր ամառանոցում։ Չնայած այն հանգամանքին, որ քեզ շուտ օգնություն ցուցաբերվեց և տեղափոխվեցիր հիվանդանոց, դու մահացար ստացած վնասվածքներից անցած գիշեր»,- գրել է մարզիկի կինը սոցիալական ցանցում։
Նշենք, որ Գրենվոլդն իր մարզական կարիերան սկսել էր որպես լեռնադահուկորդ, սակայն 2004 թվականին անցել էր ֆրիսթայլի։ 2010 թվականի Օլիմպիադայում նա բրոնզե մեդալ էր նվաճել սքի-քրոսս մրցաձևում։