Եվրամիությունը հույս ունի չորեքշաբթի օրը հաստատել Ռուսաստանի դեմ հերթական՝ 18-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այդ համաձայնեցումը մեկ ամսով ձգձգվել էր Սլովակիայի պատճառով, որի ռուսամետ իշխանությունները դժգոհ են ԵՄ մինչև 2028 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին որոշումից, և պահանջում են փոխհատուցում:
Հերթական՝ 18-րդ փաթեթը մի փոքր կխստացնի ռուսական նավթ և նավթամթերք գնողների ու փոխադրողների, ինչպես նաև ռուսական բանկերի և Չինաստանի ու Բելառուսի ընկերությունների նկատմամբ արդեն գործող պատժամիջոցները։
«Մենք ուժեղացնում ենք ճնշումը Ռուսաստանի վրա: Մեր նպատակը բացարձակապես հստակ է՝ մենք կոչ ենք անում առնվազն 30 օրով լիակատար և անվերապահ հաշտություն հաստատել», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով 18-րդ փաթեթը:
«Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուրջ առաջարկով: Քանի դեռ նա նման պատրաստակամություն չի ցուցաբերում, մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը»: