Միջազգային

Թրամփը դիտարկում է Ուկրաինա ուղարկել Մոսկվա և Պետերբուրգ հասնող հրթիռներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում էր Ուկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ ուղարկելու հնարավորությունը՝ նույն զենքը, որն անցյալ ամիս արձակվել էր իրանական թիրախների դեմ:

Այս մասին գրել է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան քաղաքականությունում սեփական իրազեկ աղբյուրներին:

Եթե Tomahawk-ը գործարկվի Ուկրաինայից, նրանք կարող են հարվածել Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին: Այդ հրթիռների հավանական մատակարարման հարցը քննարկվել է դեռ ուրբաթ օրը։ Ի դեպ, բարձրաստիճան զրուցակիցները պնդում են, որ Tomahawk հրթիռները առայժմ դուրս են մնացել մատակարարումների ցանկից։