Միջազգային

Արաղչին հանդիպել է Սի Ծինփինի հետ

Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ նստաշրջանին մասնակցելու համար Պեկինում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր առավոտյան հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ՝ կազմակերպության մյուս անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ միասին:

Այս հավաքական հանդիպումից առաջ տեղի է ունեցել կարճատև երկկողմ զրույց Իրանի արտգործնախարարի և ՉԺՀ նախագահի միջև: