Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպան ձգտում է ռազմական գործողությունների սրացման, քան՝ խաղաղության:
«Ռուսաստանի և Ուկրաինայի երկխոսությունը ցանկանում են տեսնել Վաշինգտոնում և Եվրոպայում: Թեև, դատելով հայտարարություններից, Եվրոպան ավելի շուտ ցանկանում է տեսնել Ուկրաինայում ռազմական գործողությունների սրացում, քան խաղաղ ռեժիմին անցում, բայց Կիևը լռում է», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Պեսկովը նաև նշել է, թե Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ում ընդունված որոշումները Կիևի կողմից ընկալվում են ոչ թե որպես խաղաղության, այլ՝ պատերազմը շարունակելու ազդանշան.
«Այժմ կարելի է միանշանակ ասել մեկ բան՝ նման որոշումները, որ ընդունվում են Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի երկրներում և անմիջապես Բրյուսելում, Ուկրաինայի կողմից ընկալվում են ոչ թե որպես խաղաղության, այլ՝ պատերազմի շարունակման ազդանշան», - ասել է նա լրագրողներին: