Միջազգային

Մեդինսկու պաշտոնն ավելի բարձր է, քան նախարարինը. Պեսկով

Դմիտրի Պեսկովի հայտարարությունների հիմնական կետերը.

▪️ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական մատակարարումների մասին որոշումը Կիևն ընկալում է ոչ թե որպես խաղաղության, այլ՝ պատերազմը շարունակելու ազդանշան։

▪️ Մոսկվան շարունակում է սպասել Կիևից երրորդ փուլի ուղղակի բանակցությունների վերաբերյալ առաջարկություններին և պատրաստ է դրանց: 

▪️ Մեդինսկու պաշտոնը ՌԴ-ի կառավարության կառուցվածքում ավելի բարձր է, քան նախարարինը: 

▪️ Ռյութեն, լինելով պատմաբան, երբեք այնպիսի փայլուն պատմական զուգահեռներ և ակնարկներ չի արել, ինչպիսիք անում է Մեդինսկին: 

▪️ Եվրոպան, դատելով նրա հայտարարություններից, ցանկանում է տեսնել Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակություն: 

▪️ Կրեմլի համար դեռ դժվար է ասել՝ Ումերովի՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից հնարավոր հեռացումը կարո՞ղ է որևէ կերպ ազդել բանակցությունների ընթացքի վրա: 

▪️ ՌԴ իշխանությունները, հատուկ ծառայությունների միջոցով, տեղյակ են, որ Մերձդնեստրը ներառված է եվրոպական երկրների տարբեր ծրագրերում և մտադրություններում: