Միջազգային

Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը BBC-ին տված բացառիկ հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից, սակայն չի խզել նրա հետ հարաբերությունները:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը վստահում է Ռուսաստանի առաջնորդին, Թրամփը պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում»:

Հարցին, թե արդյոք նա խզել է հարաբերությունները Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես հիասթափված եմ նրանից, բայց չեմ խզել հարաբերությունները: Բայց ես նրանից հիասթափված եմ»:

Իսկ ինչպե՞ս է Թրամփը պատրաստվում ստիպել Պուտինին «դադարեցնել արյունահեղությունը», նա պատասխանել է. «Մենք աշխատում ենք դրա վրա,: Մենք կունենանք հիանալի զրույց: Ես կասեմ. «Սա լավ է, կարծում եմ՝ շուտով կանենք», իսկ հետո նա կքանդի Կիևում գտնվող մի շենք»:

Խոսակցությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի թեմային, որին Թրամփը նախկինում քննադատել էր որպես «հնացած»: Հարցին, թե արդյոք նա դեռ այդպես է համարում, նա պատասխանել է. «Ոչ, ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն այժմ դառնում է դրա լրիվ հակառակը», քանի որ դաշինքը «ինքնուրույն է վճարում իր հաշիվները»:

Նա հայտարարել է, որ շարունակում է հավատալ կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն թույլ է տալիս փոքր երկրներին պաշտպանվել մեծերից:

Թրամփին նաև հարցրել են Միացյալ Թագավորության ապագայի մասին աշխարհում, և նա ասել է, որ, իր կարծիքով, դա «հիանալի վայր է. գիտեք, ես այնտեղ անշարժ գույք ունեմ»:

Նա պատմել է, թե որքան է անհամբեր սպասում այս տարվա սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարելիք աննախադեպ երկրորդ պետական այցին: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, Թրամփը ասել է. «Լավ ժամանակ անցկացնել և հարգանք ցուցաբերել թագավոր Կարլին, քանի որ նա հիանալի ջենտլմեն է»:

Լրանում է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում Թրամփի դեմ նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մահափորձի տարելիցը։

Հարցին, թե արդյոք մահափորձից փրկվելը փոխել է իրեն, Թրամփը պատասխանել է, որ փորձում է այդ մասին հնարավորինս քիչ մտածել: «Ինձ դուր չի գալիս մտածել, թե դա ինձ փոխել է», - ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին խորհելը «կարող է փոխել իմ կյանքը»: