Այսօր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր հրաժարականի մասին։ Նա այս մասին տեղեկացրել է իր Telegram ալիքում՝ վստահության համար շնորհակալություն հայտնելով երկրի պաշտպաններին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Հրաժարականի ֆոնին Ուկրաինայում սկսվել է գործադիր իշխանության փոփոխության գործընթաց։ Նախագահ Զելենսկին առաջարկել է առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյին գլխավորել նոր կառավարությունը։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Դենիս Շմիգալի փորձը կարող է օգտակար լինել պաշտպանության նախարարի պաշտոնում՝ ընդգծելով, որ այս ոլորտում այժմ կենտրոնացված են երկրի հիմնական ռեսուրսները։
Նոր կառավարության կազմը և գործունեության ծրագիրը կներկայացվեն առաջիկայում։