Հայաստանը ռուսական շոկոլադի գնորդների թոփ տասնյակում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 2025-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է մատակարարվել 5,7 մլն դոլարի ռուսական շոկոլադ։
Առաջին տեղում Ղազախստանն է (78,3 մլն դոլար), որին հաջորդում են Ադրբեջանը (23,4 միլիոն դոլար), Ուզբեկստանը (21,4 միլիոն), Ղրղզստանը (14,7 միլիոն) և Վրաստանը (8 միլիոն): 6-րդ տեղում Չինաստանն է` 7,4 մլն դոլարի ներմուծմամբ, 7-րդ-ում` Հայաստանը: