Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, մահացել է երեք մարդ, այդ թվում՝ երեք ամսական երեխա, հրշեջները չորս ժամ պայքարել են հրդեհի դեմ, հաղորդում է TRT Haber-ը։
«Անկարայի Չանքայա թաղամասի 26-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ 3.5 ամսական երեխա։ Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել հրշեջների՝ մոտ չորս ժամ տևած աշխատանքից հետո»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հրշեջ ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծխի ներշնչման հետևանքով տուժել է 39 մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ։