Միջազգային

Ադրբեջանն ու Ուկրաինան ստորագրել են «ճանապարհային քարտեզ»

Շաբաթ օրը՝ հուլիսի 12-ին, Բաքվում տեղի է ունեցել ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստը:

Բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն: Ինչպես հայտնում են ադրբեջանական զլմ-ները, հանդիպումից հետո կողմերը ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը և «Ճանապարհային քարտեզը»՝ փաստաթուղթ, որը նախատեսում է համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացում տնտեսության, էներգետիկայի, առևտրի, մշակույթի, լոգիստիկայի, տրանսպորտի, կրթության և գիտության ոլորտներում: