Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը մեզ համար անվտանգության հարց է․ Արաղչի

Հաշվի առնելով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը, կա ռադիոակտիվ նյութերի տարածման և հարձակումից մնացած զինամթերքի պայթյունի լուրջ ռիսկ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը մեզ համար անվտանգության հարց է, որը պետք է հաշվի առնել: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև տեսուչների անվտանգությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր վերսկսմանը, Արաղչին ասել է․

«Բանակցությունների կեսին մենք բախվեցինք բանակցությունների ընթացքի փոփոխությանը՝ դեպի ռազմական տարբերակ, և սա դավաճանություն էր, որը ամերիկացիները կատարեցին ոչ թե մեր, այլ դիվանագիտության դեմ։ Մենք ստացել ենք բազմաթիվ ազդանշաններ, բնականաբար, մենք պետք է համոզված լինենք, որ նման վարքագիծ այլևս չի կրկնվի, և որ եթե նրանք չկարողանան որևէ բանի հասնել բանակցային սեղանի շուրջ, չեն դիմի ռազմական տարբերակին»,- ասել է նա։