Միջազգային

Ուկրաինայի Չերնովիցկայա շրջանին ռուսական հարվածների հետևանքով կան զոհեր

Լուսադեմին Ռուսաստանը հարվածներ է հասցրել ուկրաինական Չեռնովիցկայա շրջանին։ Շրջանի ղեկավար Ռուսլան Զապարանյուկը հայտնել է, որ շրջանը հարձակման է ենթարկվել 4 անօդաչու թռչող սարքերով և 1 հրթիռով։ Զոհվել է 26-ամյա կին և 43-ամյա տղամարդ, ևս 4 մարդ ծանր վիրավորվել է։

10 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութներ, վարչական շենքեր և մեքենաներ։