Ջորդան Հենդերսոնը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բրենտֆորդ»:
Ավելի վաղ 35-ամյա կիսապաշտպանը խզել էր «Այաքսի» հետ պայմանագիրը, որն ավարտվում էր 2026 թվականին: Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանը կվերադառնա Պրեմիեր լիգա: «Բրենտֆորդի» հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը:
Բուժզննումը և փաստաթղթերի ձևակերպումը կավարտվեն հանգստյան օրերին: Սակայն, ինչպես նշվում է, տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթվանից ոչ շուտ:
«Բրենտֆորդը» Հենդերսոնին որպես գլխավոր նպատակ է դիտարկում թիմի ավագ Քրիստիան Ներգորի՝ «Արսենալ» տեղափոխվելուց հետո: Ակումբը գնահատում է Ջորդանի վարպետությունն ու փորձը ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։