Միջազգային

Բրիտանիան կուսումնասիրի Վրաստանում առկա կոռուպցիոն պրակտիկան. Դեվիդ Լամի

Միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դևիդ Լամիին հարց են ուղղել Վրաստանում տիրող իրավիճակի մասին՝ կապված Բրիտանական Վիրջինյան կղզիների հետ: 

«Ինչ վերաբերում Է Վրաստանին և այնտեղ առկա կոռուպցիոն պրակտիկային, ես մանրամասներին դեռ ծանոթ չեմ, բայց անպայման կուսումնասիրեմ այդ հարցը և համապատասխան դիրքորոշումս կփոխանցեմ Բրիտանական Վիրջինյան կղզիներին»,- ասել է նա։

Վիրջինյան կղզիները Միացյալ Թագավորության տարածք է, որը գտնվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևելքում։