Միջազգային

Զոհեր ու վիրավորներ Կիևում. ռուսական զինուժը հարվածներ է հասցրել

Ռուսական զինուժը գիշերը կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին: Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել տասնյակ «Շահեդ» անօդաչու սարքերով, ինչպես նաև ռուսական զինված ուժերը երկու ալիքով հրթիռներ են արձակել Կիևի և հարակից տարածքների ուղղությամբ՝ սկզբում բալիստիկ, ապա թևավոր. գրում է BBC-ն։

Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է երկու մարդ, հայտնել են տեղական իշխանությունները։

«Ցավոք, ունենք երկու զոհ: Այս մարդկանց սպանել են ռուսները»,- իր Telegram ալիքում գրել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն:

Տկաչենկոյի խոսքով՝ վիրավորների և տուժածների թիվը հասել է 13-ի: