Ռուս զինվորականները չորեքշաբթի գիշերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են կիրառել Ուկրաինայի վրա. արձակվել է 728 անօդաչու թռչող սարք և 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ, առավոտյան ամփոփագրում հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը:
718 օդային օբյեկտ, այդ թվում՝ «Իսկանդեր» թևավոր բոլոր 7 հրթիռները, խոցվել կամ ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով, հետևում է Ուկրաինայի ԶՈՒ ամփոփագրից։
Հարձակումների հիմնական թիրախը դարձել Է Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկ քաղաքը, որին ավելի քան 50 դրոն է հարվածել: Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնել տուժածների մասին: