Միջազգային

Իսրայելը նոր հարվածներ կհասցնի Իրանին միջուկային ծրագրի վերսկսման դեպքում. Axios

Իսրայելի իշխանությունները դիտարկում են իրանական միջուկային օբյեկտների դեմ նոր գործողության տարբերակը, եթե տեղեկություններ ստանան ուրանի հարստացման ուղղությամբ Թեհրանի գործունեության վերսկսման մասին, գրում է ամերիկյան Axios-ը.

Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու սցենարներից մեկը կարող է դառնալ նրա իշխանությունների՝ Ֆորդոյի, Նաթանզում և Սպահանում վնասված օբյեկտներից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու փորձը, որոնք ավելի վաղ ենթարկվել էին իսրայելական և ամերիկյան ռմբակոծությունների, պարբերականին պատմել են իրազեկ աղբյուրները: