Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է ներկայացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ APA-ի, Ադրբեջանի սահմանադրության 134-րդ հոդվածի III մասում նշված այն դրույթը, որ ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մասն է, կարտացոլվի նաև Նախիջևանի սահմանադրության նախաբանում։
Նախագծի համաձայն՝ Նախիջևանի սահմանադրությանն ավելացվում են երկու նոր հոդված (3-1 և 28-1), իսկ հինգերորդ հոդվածն ընդհանրապես հանվում է։
Սահմանադրական օրենքի նախագծում նախատեսված փոփոխություններից մեկը 5-րդ հոդվածի՝ Նախիջևանի բարձրագույն պաշտոնատար անձի բացառումն է։
Քննարկումից հետո օրենքի նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել երրորդ ընթերցմամբ։