Միջազգային

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Ինչպես նախօրեին հայտնել են տեղի ոստիկանությունից՝ Քերնի շրջանում, որն ամենից շատն է տուժել տարերքից, միայն այս պահը 84 զոհ կա, որոնց թվում՝ 28 երեխա: Եվս 17 մարդ զոհվել է հարևան շրջաններում։

Նշվում է, որ Camp Mystic ամառային իգական քրիստոնեական ճամբարի 11 անհետ կորածների՝ տասը աղջիկների և խորհրդատուի, որոնումները մինչ օրս հաջողություն չեն բերել: Ընդհանուր առմամբ, այդ ճամբարում, որը գտնվում է Գվադալուպե գետի ափին, աղետի պահին գտնվել է 750 երեխա։ Նրանց մեծ մասը հաջողությամբ տարհանվել է։  Այս պահին հաստատվել է 27 մարդու մահը, ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ ջոկատավարների։