Մեկ մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել Սերբիայի մի քանի շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետևանքով։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհներ են գրանցվել Կրագուևաց, Պրոկուպլյե, Գորնի Միլանովաց, Կուրշումլիա, Վալևո, Կնիչ, Վելիկո Գրադիշտե և Բույանովաց քաղաքներում։
Հրշեջները և սերբական բանակը մասնակցել են հրշիջմանը՝ ՆԳ նախարարության խնդրանքով ուղղաթիռներ և ջրցան մեքենաներ ուղարկելով տուժած տարածքներ։