Միջազգային

Չինաստանը լազեր է օգտագործել գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չինացի զինվորականները լազերային զենք են կիրառել ԵՄ ASPIDES առաքելության մեջ ներգրավված գերմանական ինքնաթիռի դեմ: Չինաստանի դեսպանը կանչվել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։

«Գերմանական անձնակազմին սպառնացող վտանգը և գործողության խափանումը միանգամայն անընդունելի են», - հայտարարել են գերատեսչությունում:

ASPIDES առաքելությունը ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն է պաշտպանել Կարմիր ծովում առևտրային նավարկությունը: