Միջազգային

Ռուսաստանը սպասում է ուկրաինական կողմին. Պեսկով

Ռուսաստանը ուկրաինական կողմից դեռ սպասում է երկու երկրների ուղիղ բանակցությունների նոր փուլի ժամկետներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ինչպես և անցյալ շաբաթ ասել էր նախագահը, մենք սպասում ենք հնարավոր ժամկետների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկին։ Հենց ժամկետները համաձայնեցվեն, իսկ մենք հույս ունենք, որ դա կարվի, մենք անմիջապես կտեղեկացնենք այդ մասին», - ասել Է Պեսկովը։