ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Գալուզինն Արսենյանի հետ զրույցում նրան է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոնի պահպանման կարևորությունը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսաստանն առաջարկել է պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնել։ Առաջարկը հաստատվել է։