Միջազգային

25% մաքսատուրք՝ Հարավային Կորեային և Ճապոնիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակներ է ուղարկել Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդներին՝ հայտարարելով 25% մաքսատուրքերի ներդրման մասին։

Նա շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել համագործակցությունը, բայց մտադիր է վերացնել երկարատև առևտրային դեֆիցիտը։ Թրամփի նամակում խոսվում է օգոստոսի 1-ից բոլոր ապրանքների վրա 25% մաքսատուրք մտցնելու մասին, եթե ընկերությունները չսկսեն արտադրություն ԱՄՆ-ում։

Ամերիկացի առաջնորդը նաև զգուշացրել է, որ ցանկացած պատասխան միջոց կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի լրացուցիչ բարձրացման։