Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» ղեկավարության ոչ պաշտոնական նամակը նախագահ Դոնալդ Թրամփին «սպառնալիքներ պարունակող, վիրավորական, անլուրջ և խիստ բացասական է ընդունվել Վաշինգտոնում»:
Դեսպան Ռոբին Դանիգանը նաև պատմել է, որ ցանկացել է անձամբ հանդիպել Բիձինա Իվանիշվիլիի հետ, քանի որ նա ուղերձ է ունեցել պետքարտուղար Ռուբիոյից: Նրա խոսքով՝ հենց Ռուբիոն է խնդրել, որ այդ պատասխանն անձամբ փոխանցի Իվանիշվիլիին, սակայն վերջինս հրաժարվել է հանդիպումից:
Դանիգանը, որ հուլիսին լքում է Վրաստանը, ընդգծել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերադարձը ճիշտ ուղու վրա «այնքան էլ դժվար չէ», և դրա առաջին քայլը պետք է լինի «հակաամերիկյան հռետորաբանության դադարեցումը»: