Այսօր Օդինցովոյում ինքնասպան է եղել Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը:
Վլադիմիր Պուտինը Ստարովոյտին ազատել էր տրանսպորտի նախարարի պաշտոնից, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է այսօր առավոտյան։ Մինչ այդ նա զբաղեցրել է Կուրսկի նահանգապետի պաշտոնը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել էին նրա հրաժարականից կարճ ժամանակ առաջ։
Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը գլխավորել է 2024 թվականի մայիսից, իսկ մինչ այդ՝ վեց տարի, եղել է Կուրսկի նահանգապետը։
Ռուսական զլմ-ները հաղորդում են, որ նախկին նախարարն անցել է կոռուպցիոն գործով և պաշտոնավարման ընթացքում մարզում ամրաշինական աշխատանքների ընթացքում բազմաթիվ խախտումներ թույլ տվել։