Միջազգային

Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Միացյալ Թագավորությունը շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին՝ երկրում երկարամյա քաղաքացիական պատերազմից հետո:

«Սիրիայի ժողովուրդը նոր հույս ունի։ Մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու նրա պարտավորությունների կատարման գործում», - հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամին:

Լամին հուլիսի 5-ին այցով եղել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Նա խոստացել է աջակցության համար 95,5 մլն ֆունտ հատկացնել, հաղորդում Է Reuters-ը։