Միջազգային

Հայտնի է՝ ինչ վնասվածք է ստացել Մուսիալան

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում «Բավարիա»-«ՊՍԺ» խաղում Ջամալ Մուսիալան կոտրել է ֆիբուլան։

Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին Մուսիալան, վազելով դեպի ՊՍԺ-ի դարպասը, տուգանային հրապարակում բախվել է Ջանլուիջի Դոննարումային և վնասել կոճը։ Նրա ձախ ոտքը անբնական ձևով ծռվել է։ «Բավարիայի» կիսապաշտպանը խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով։

Մուսիալան կոտրել է ֆիբուլան, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Քերի Հոուն։ Ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի Մյունխեն ժամանելուց անմիջապես հետո։ Սպասվում է, որ նա կբացակայի առնվազն չորս ամիս։ 22-ամյա խաղացողը կբաց թողնի մրցաշրջանի առաջին հատվածի մեծ մասը։