Միջազգային

Ռուսական ուժերը խոցել են 12 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 5-ի առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերը խոցել են 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի մի շարք մարզերի երկնքում։

«Հուլիսի 5-ին հերթապահ ուժերի կողմից ոչնչացվել են ինքնաթիռի տիպի 12 ուկրաինական ԱԹՍ։ Դրանցից 9-ը՝ Բրյանսկի մարզի, 2-ը՝ Սմոլենսկի մարզի, իսկ 1-ը՝ Կալուգայի մարզի օդային տարածքում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ վնասներ կամ զոհեր չեն հաղորդվել։