Միջազգային

Խամենեին ողջ է և հայտնվել է հանրության առաջ

Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ողջ է և այսօր առաջին անգամ հանրության առջև է հայտնվել ավելի քան 20 օր բացակայությունից հետո։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ 86-ամյա Իրանի առաջնորդն այս ամբողջ ընթացքում թաքնվել է ապաստարանում՝ վախենալով իսրայելական գործողությունից հետո մահափորձից։

Այսօր ավելի վաղ Bild-ը գրել էր, որ Խամենեին հնարավոր է ողջ չէ կամ վատառողջ է, և Իրանը փնտրում է իրավահաջորդ։