Միջազգային

Ադրբեջանցի երգչուհին սպանվել է ԱՄՆ սահմանապահների կողմից

Ադրբեջանցի երգչուհի Ալբինա Պյակշևան սպանվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող անցակետը հատելու փորձի ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաքվի ջազ փառատոնի տնօրեն Լեյլա Էֆենդիևան։

«Ալբինա Պյակշևան (ծնված 1993 թվականին) սպանվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող անցակետը հատելու փորձի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պյակշևան Բաքվի ջազ փառատոնի երիտասարդ կատարողների «Ես ջազմեն եմ» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից էր և մասնակցել է «Ադրբեջանի ձայնը» նախագծին։