Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են թուրքական պարբերականները, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.8։
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել հնարավոր վնասների կամ ավերածությունների մասին։