ԱՄՆ-ն օգնել է և կշարունակի օգնել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցից։
«Շատ դժգոհ եմ Պուտինի հետ զրույցից։ Նա կարծես թե ուզում է մինչև վերջ գնալ և մարդկանց սպանել։ Դա լավ չէ։ Ես դժգոհ եմ նրանից»,- ասել է ԱՄՆ նախագահը։