ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում պատմել է, թե ինչպես է դիմում իր կնոջը՝ Մելանիա Թրամփին։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Թրամփը նշել է.
«Ես կնոջս անվանում եմ «Առաջին տիկին»։ Ասում եմ՝ «Բարի գիշեր, Առաջին տիկին»․ դա ինձ հիշեցնում է, որ ես նախագահ եմ»։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մելանիա Թրամփը հազվադեպ է լինում Սպիտակ տանը։ Ըստ աղբյուրների, առաջին տիկնոջ ավանդական պարտականությունները՝ հյուրերի ընդունելություն, դահլիճների ձևավորում, հանրային միջոցառումների անցկացում, այժմ իրականացնում է հենց Թրամփը։