Միջազգային

Անկարան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։