Միջազգային

Թրամփը Իրանի հարցը կքննարկի Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մերժել է իր միջուկային ծրագրի ստուգումները և չի համաձայնել դադարեցնել ուրանի հարստացումը։ 

Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը, իր կարծիքով, մշտապես հետ է մղվել, սակայն Իրանը կարող է վերսկսել այն այլ վայրում։ 

Թրամփը հավելել է, որ Իրանի հարցը կքննարկի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ վերջինիս երկուշաբթի օրը Սպիտակ տուն կատարելիք այցի ընթացքում։